Սյուզի Մելիքյանը մայրիկի մասին է երգում
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Syuzi-Meliqyan-e1350302164645.jpg)
Արդեն երկու օր է, ինչ քաղաքի ռադիոկայանների եթերներով պտտվում է Սյուզի Մելիքյանի «Մայրիկ» երգը: Երգչուհու հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հնարավոր է՝ երգը շուտով տեսահոլովակ ունենա:
168.am-ի հարցին, թե ինչու որոշեց երգել մայրերի մասին, առանց այդ էլ շատ են նման երգերը հայկական շոու-բիզնեսի կներկայացուցիչների երգացանկում, Սյուզի Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ` այն կարևոր երգեցիկ թեմա է: Ես չունեի մայրերին նվիրված երգ, ուստի որոշեցի երգել մի երգ, որը կլիներ բոլոր մայրերի մասին»: Սյուզի Մելիքյանի նոր երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: