«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։

Այս մասին հայտնում է կենտրոնի «Ֆեյսբուքի» էջը:

«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ­ի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։ ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակների, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար»,- ասված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31