Բաժիններ՝

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում

Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:

Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգ­ով (170+211) զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230) դարձել է մրցաշարի հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս