«Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին:

Նախ՝ որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը ՄԵՐԺՎԵԼ Է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի ուշացած դատողություններին առ այն, թե ստորադաս դատարանների կողմից գրավի կիրառման պահին այն եղել է անթույլատրելի, ապա պետք է ցավով նշել, որ նույն վճռաբեկ դատարանը պետք է փորձեր գոնե նշել, թե գրավի կիրառումը փաստացի ինչպես է անդրադարձել գործի քննության վրա: Այդ դեպքում պարզ կլիներ, որ գործի քննությունը որևէ կերպ չի տուժել, ուստի գրավի անթույլատրելիության մասին դատողությունը խիստ վերացական է և իրականությունից կտրված: Բավական է նշել, որ աղմուկ հանած զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը, որի մասին թմբկահարում էր դատախազությունը, հօդս ցնդեց և այդ մասով Դ.Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քննիչի կողմից՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Առկա մեղադրանքը ևս աղերս չունի իրականության հետ, այն ևս փշրվում է դատական քննության ընթացքում և այդ մեղադրանքի միակ իմաստը դա դատախազության «դեմքի փրկությունն էր» 2018 թվականի հունիսին կազմակերպված արշավի դիմաց:

Գլխավոր դատախազի խորհրդականին անկեղծ ընկերական խորհուրդ՝ շաբաթ օրով կեղծ սենսացիաներ չստեղծել և այն անցկացնել ընտանեկան և բարեկամսկան միջավայրում՝ ստանալով դրական լիցքեր»:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի:ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության…

Gepostet von Tigran Atanesyan am Samstag, 29. August 2020

Տեսանյութեր

Լրահոս