Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» կոչում շնորհելու արարողությանը». Վահրամ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ մի քանի համայնքներում է եղել, ապա տեղեկացրել, որ մեկնում է Արցախ: Առավոտյան էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

168.am-ը կապ հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ վարչապետի այցն Արցախ:

«Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին այսօր Ստեփանակերտում «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը կկայանա: Նախատեսված է նաև հայկական երկու հանրապետությունների ղեկավարների պաշտոնական հանդիպում»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱՀ Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Քիչ առաջ ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակվեց, որում ուղղաթիռով ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է նախագահ Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս