Բաժիններ՝

Փոքր բյուջեի մեծ ծախսերը. որ ոլորտներն են շահում հաջորդ տարվա բյուջեից (աղյուսակ)

ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծով, հաջորդ տարվա բյուջետային ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ։ 2012-ի բյուջեի համեմատ բյուջեի ծախսերն ավելանալու են 10.3%-ով:

Սակայն առանձին ուղղություններով ֆինանսավորման չափերը համամասնորեն չեն ավելացել։ Որոշ ոլորտների պետությունը զգալիորեն ավելի շատ է ֆինանսավորելու, ոմանց՝ ավելի քիչ։ Կան նաև ոլորտներ, որոնց դեպքում ֆինանսավորման ծավալները նվազելու են։

Այսպես, վերը նշված 1 տրիլիոն 151 միլիարդ դրամից 207.8 միլիարդը հատկացվելու է  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին։ Այս ոլորտի վրա ծախսվող գումարները 2012թ.  համեմատ ավելացել են 26%-ով: Գաղտնիք չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների վրա ծախսվող գումարները հիմնականում պետական ապարատի ոլորտում ծախսվող գումարներն են: Ամենից շատ ավելացել է, սակայն, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտին ուղղվող գումարը՝ 27.9%-ով։ Նշենք, որ հաջորդ տարի կառավարությունը կանխատեսում է շինարարության ոլորտի 3.5% աճ։

Սակայն, ինչպես նշեցինք, 2013թ. պետբյուջեի ծախսերի մեջ ոչ բոլոր հոդվածներում են ծախսերն ավելացել: Մասնավորապես, հանգստի, մշակույթի և կրոնի վրա կառավարությունը նախատեսել է մոտ 5մլրդ դրամով կամ 20.7%-ով կրճատել հատկացվող գումարը։ 1.3%-ով կնվազեն նաև սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ կազմելով 303 մլրդ 156 հազար 639 դրամ:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս