Բաժիններ՝

Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել «Բարսայի» տրանսֆերների վրա

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:

Սա է Diario Sport  կատալոնական հրատարակության այսօրվա համարի առաջին էջի թեման:

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բոլոր տրանսֆերների որոշումները փոխանցել է մարզչին: Ակումբը չի վաճառի այն խաղացողներին, որոնց մասնագետը համարում է առանցքային, և կբաժանվի նաև նրանցից, ովքեր նրա ծրագրերում ընդգրկված չեն:

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Կումանը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին ասել է, որ նրա վրա հույս չի դնում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս