Կարասինը և Գորդոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը երեկ հանդիպում են ունեցել Ժնևում։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի իրավիճակի վրա Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության շուրջ, քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրադրությանը վերաբերող հարցեր։