Հենրիկ Լարսոնը դարձել է Կումանի օգնական «Բարսելոնա»-ում
Շվեդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը կօգնի կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին մարզչական աշխատանքում:
Այս մասին հայտնում է «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը: Լարսոնն այն մասնագետների թվում է, ովքեր ընդգրկված են մարզչական շտաբում: Կումանի օգնականն է դարձել նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը:
Ավելի վաղ էլ կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ռոնալդ Կումանի՝ թիմի մարզիչ նշանակվելու մասին: Կումանի հետ կատալոնական ակումբը կնքել է երկու տարվա պայմանագիր: