«Բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանն ունեցել է ձեռքբերումներ». Սերժ Սարգսյան

«Բացարձակապես համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ ինքն անկախ Հայաստանի նախագահներից միակն է, որի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել:

«Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, էդ որտե՞ղ ա ունեցել, ընդհակառակը, Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանն ունեցել է միայն ձեռքբերումներ, եթե խոսքը վերաբերում է մեր անվտանգությանը, մեր պաշտպանությանը: Չեմ ուզում, որ սևեռվենք այն եզակի մարդկանց կարծիքներին, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, և նրանց նպատակը, այսպես ասած, դրանով իրենց վրա ուշադրություն հրավիրելն է»,- ասաց Սարգսյանը և խոստացավ այս հարցին անդրադառնալ այն ասուլիսի շրջանակներում, երբ կպատասխանի  2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս