«Սխալ թիվ է հնչել». Սերժ Սարգսյանը՝ 2 տասնյակից ավելի դիրք կորցնելու վերաբերյալ՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

«Այսօր ես նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ, երբ ամբողջական զեկույց լինի և հնչեն թվեր, ապա այդ թվերին հատ առ հատ անդրադառնալու եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի 5 մասից բաղկացած տեսաուղերձից հետո «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ:

Տեսանյութեր

Լրահոս