Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք. արձանագրվել է մահվան 1 դեպք
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/118297064_764178301084766_7676718396713895952_o.jpg)
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 244 մարդ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է: