Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայիում դեսպանի պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ֆինանսական ստուգումների արդյունքում հիմնավոր ապացույցներ էինք ձեռք բերվել, որ Հասանովը թույլ է տվել բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնում և կատարել է մի շարք այլ իրավախախտումներ:
Օգոստոսի 13-ին Էլդար Հասանովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, մինչև նոյեմբերի 3-ը: