Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ
ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։ Վերջին օրերի մշտադիտարկումների ընթացքում գրանցված դրական արդյունքները պահպանվել են նաև այսօր։
Խոր Վիրապ վանական համալիրի հարակից տարածքում գրեթե բոլորը պահպանել են համաճարակային անվտանգության կանոնները, այդուհանդերձ եղել են անձանց միջև սոցիալական հեռավորությունը խախտելու, դիմակը սխալ կրելու թերացումներ։ Տեսուչները կատարել են բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ և հորդորել հետևել պարետատան կողմից սահմանված սանիտարահամաճարակային նորմերին։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացված հետևողական շրջայցերն ամենօրյա են։