Մեքենայից դրամապանակ գողացած երիտասարդին ոստիկանները բռնել են
Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառաայողները անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Մանթաշյան փողոցի 27-ամյա մի բնակչի:
Պարզվել է` նա նույն օրը, օգտվելով Գարեգին Նժդեհի փողոցում կայանված «ԿԻԱ» մակնիշի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է փող, ոսկյա խաչ ու վճարային քարտեր:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: