Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմը Ադրբեջանի զորավարժարաններից մեկում երեկ հետևել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմը Ադրբեջանի զորավարժարաններից մեկում երեկ հետևել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին։

Թուրքիայի զինված ուժերից ներգրավվել են Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ և հետևակային ստորաբաժանումներ։ Նշեմ, որ Թուրքիայից տեղափոխված հետևակի մարտական մեքենաները մասնակցել են միայն Նախիջևանի զորավարժարաններում կազմակերպված վարժանքներին։

Առաջին փուլի եզրափակիչ մասում հիմնականում կիրառվել են Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա Տ-90 տանկեր (5 միավոր), ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ (11 միավոր), տարբեր մարտական մոդուլներով SandCat զրահամեքենաներ (19 միավոր), RAK-12 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, տարբեր հրետանային միջոցներ և ականանետներ, իսկ ավիացիոն միջոցներից` Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։

Մի-35 ուղղաթիռներն ամենայն հավանականությամբ պատկանում են պետական սահմանապահ ծառայությանը, քանի որ կադրերում երևացող “20122” կողային համարով բորտը պատկանում է հենց ՊՍԾ-ին։

Մասնակցել են նաև Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի (Յաշմայի 052-րդ բրիգադի) զինծառայողները։

Ուշագրավ է, որ այս անգամ ևս անօդաչու թռչող սարքեր չեն կիրառվել, համենայնդեպս Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրություններում դրանց մասին տեղեկություն չկա։

Չի բացառվում նաև, որ զորավարժության այս փուլում այլ զինատեսակներ էլ կիրառված լինեն, այդ թվում՝ թուրքական արտադրության, որոնք տարբեր նկատառումներով չեն ցուցադրվել։

Չեն ցուցադրվել նաեւ իսրայելական SandCat զրահամեքենաների գործողությունները, չնայած տարբեր նշանակության առնվազն 19 միավոր ֆիքսվել են զինծառայողների խրախուսման արարողության ժամանակ արված լուսանկարներում։

Զինտեխնիկայի քանակի մասին տեղեկությունները նույնպես ձեռք են բերվել այդ լուսանկարներից։

«Հենակետ»

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմը, Ադրբեջանի զորավարժարաններից, մեկում երեկ հետևել է…

Gepostet von Հենակետ am Freitag, 14. August 2020

 

Տեսանյութեր

Լրահոս