Աբել Աբելյանին «կեղծում» են

Դերասան Աբել Աբելյանի անունով և նրա լուսանկարներով համացանցում մի քանի կեղծ էջեր են բացվել, որոնք իր անունից տարբեր հայտարարություններով են հանդես գալիս: Տարիներ առաջ ստեղծված համացանցային այդ կեղծ էջերը դերասանին այնքան էլ չէին անհանգստացնում, մինչև այն պահը, երբ նրա անունից սկսեցին հայտարարություններ տարածվել ու մեկնաբանություններ արվել:

«Մոտ երկու-երեք տարի է, ինչ սոցիալական տարբեր ցանցերում տարբեր պրոֆիլներ կան բացված` տարբեր էջերում, բայց դրանք նորմալ, բարի երկրպագուներ էին բացել: Մի երկու ամսվա ընթացքում նկատեցի, որ մի շատ աշխույժ պրոֆիլ կա, որը թե «Ֆեյսբուքում», թե «Օդնոկլասսնիկում», թե «Թվիթերում» է գործում, նույնիսկ իմ անունով ինտերնետային սայթ է բացել Abelyan.ru»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե իր հանդեպ անձնական վիրավորանքի կամ վարկաբեկման փորձեր արվե՞լ են, Ա. Աբելյանը պատասխանեց. «Ուղիղ վիրավորանք իմ հասցեին չկա, բայց արդյոք վիրավորանք չէ՞, որ իմ անունից ինչ-որ զրպարտություններ են հնչում մարդկանց և կազմակերպությունների հասցեին, ինչը շատ արագ դառնում է լայն հասարակության քննարկման առարկան: Փորձեցի ծանոթ-բարեկամի միջոցով ինչ-որ քայլեր ձեռնարկել, դիմեցի համակարգչից լավ հասկացող ընկերներիս, բայց ապարդյուն: Ոչ մի արդյունք չստացանք»,- ասաց դերասանը:

Աբել Աբելյանից տեղեկացանք, որ խնդրին վերջնական լուծում տալու և ավելորդ անախորժություններից խուսափելու նպատակով նա նամակով դիմել է իրավապահ մարմիններին և հիմա սպասում է իր նամակի պատասխանին: Նշենք, որ Աբել Աբելյանի ֆեյսբուքյան իրական էջում օգտատիրոջ անուն-ազգանունը գրված է ռուսերեն տառատեսակով:

Տեսանյութեր

Լրահոս