Բաժիններ՝

Բայդենն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Հարիսի առաջադրումից հետո ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել

Ջո Բայդենն իր քարոզարշավի համար ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել մեկ օր անց այն բանից հետո, երբ Քամալա Հարիսն առաջադրվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Ակնկալվում է, որ սա դրամահավաքի բարեբեր քարոզարշավի սկիզբ կդառնա եզրափակիչ փուլում նախքան ընտրությունները:

Դեմոկրատները մոտ են հավասարվելուն, եթե ոչ` առաջ անցնելուն գործող նախագահ Դոնալդ Թրամփից դրամահավաքի արդյունքներով, ով 300 միլիոն դոլար է հավաքել:

Դրանում կարևոր դեր է հատկացվել Քամալա Հարիսին, գրում է Associated Press- ը: Նա միացել էր Բայդենին Դելավեր քաղաքում իրենց` որպես քաղաքական գործընկերներ առաջին համատեղ դրամահավաքի ժամանակ:

«Այս քարոզարշավն ինձ իսկապես հույս է ներշնչում, քանի որ այն այն բանի գիտակցման մասին է, որ սա պայքար է ինչ-որ բանի համար, այլ ոչ թե` ինչ-որ բանի դեմ, և սա պայքար է ամենալավի համար մեր մեջ»,- հայտարարել է Հարիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս