«Տրամաբամանական էր, որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը, բայց․․․»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը` հայրենիքն է:
Նախօրեին Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով հայտարարություն են տարածել 10 քաղաքական կուսակցություններ: Ի տարբերություն Փաշինյանի իշխանության, 10 կուսակցությունները Սևրի պայմանագիրը դիտարկում են ոչ այնքան պատմական,այլ իրավական և քաղաքական փաստ:
Ավելին՝ կուսակցությունները հայտարարում են, որ Սևրի դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված միջազգային միակ պայմանագիրն է, որի գործադրումը կասեցվել է ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Տրամաբամանական էր, որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը, բայց արի ու տես՝ ո՛չ «Քաղաքացիական պայմանագիրը» և ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանը» չարեցին դա: Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ առաջինին խորթ է ազգային գաղափարախոսությունը, իսկ երկրորդը՝ հերթական անգամ հանդես է գալիս իշխանության «սրտի ընդդիմության» դերում:
Հ.Գ. Իշխանությունները գալու և գնալու են, իսկ մնայունը` հայրենիքն է»:
Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը `հայրենիքն է:Նախօրեին Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով հայտարարություն են…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 12. August 2020