Ռուսաստանը և Կիպրոսը պայմանավորվել են հարկային համաձայնագրի ուղղումների շուրջ
Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը:
Մոսկվայում օգոստոսի 10-ին եւ 11-ին անցկացվում է բանակցությունների վերջին փուլն այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանի կարգով դադարեցնել համաձայնագրի գործողությունը փաստաթղթի մեջ ուղղումներ մտցնելուց Նիկոսիայի հրաժարվելու պատճառով:
«Վերականգնելով Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ տնտեսական կապերի նկատմամբ վստահությունը, համաձայնագրի ուղղումներն այսօր համաձայնեցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Կարեւոր եւ փոխշահավետ համաձայնագիր է»,-Պետրիդիսը գրել է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: