Ռոնալդուն շատ բուռն է արձագանքել Պիռլոյի նշանակմանը
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոգեշնչված է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիռլոյի նշանակմամբ։
Հաղորդվում է, որ պորտուգալացին ամբողջ թիմում ամենից շատ է ուրախացել 41-ամյա մարզչի նշանակման համար և շատ բուռն է արձագանքել:
Ֆուտբոլիստը բարձր է գնահատել «Յուվենթուսի» ղեկավարության որոշումը, գրում է Calciomercato.com-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ 35-ամյա հարձակվողը կարող է լքել «Յուվենթուսը» և տեղափոխվել ՊՍԺ:
Սիրարփի Աղաբաբյան