Բաժիններ՝

Xiaomi-ն ստեղծում է շարժական էկրանով սմարթֆոն

Կոտրված էկրանն այլևս պետք չէ փոխել սպասարկման կենտրոններում։

Xiaomi-ն որոշել է վերակենդանացնել հետաքրքրությունը մոդուլային սմարթֆոնի դիզայնի երբեմնի հանրաճանաչ գաղափարի նկատմամբ: Ընկերությունը պարզապես արտոնագրել է նոր տեխնոլոգիա, որը ենթադրում է շարժական էկրան ունեցող սարք: Այս մասին հայտնում է LetsGoDigital-ը:

Փաստաթղթում նկարագրվում է սարքը՝ որպես «երկու բաղադրիչով հեռախոս»: Դատելով պատկերներից` դիզայնը ենթադրում է շարժական դիսփլեյի գործառույթ:

Սմարթֆոնի առանց դիսփլեյի դիագրամում կարող եք տեսնել երկակի առջևի խցիկ: Հավաքվելիս սարքը ոչնչով չի տարբերվում սովորական սարքից: Էկրանի միացումը սարքի հետ իրականացվում է երկու միակցիչի միջոցով, բայց այս մեխանիզմի գործունեության մանրամասները չեն հաղորդվում։

Այս դիզայնը կարող է ունենալ իր առավելությունները: Օրինակ, էկրանի կոտրման դեպքում սարքը պետք չէ բացել, և ինքուրույն հնարավոր է փոխարինել պահեստամասը՝ առանց հատուկ գործիքների: Բացի այդ, սարքից առանձնացված էկրանը կարող է շարունակել աշխատել, սա ընդլայնում է լուսանկարչական և տեսանկարահանման հնարավորությունները:

Xiaomi-ն արդեն ներկայացրել է իր համարձակ փորձերը հայեցակարգային սմարթֆոնի մակարդակում: Հնարավոր է, որ մի օր ընկերությունն իրականում ցուցադրի իր սմարթֆոնը՝ շարժական էկրանով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս