Կապանում երկնաքար են գտել
Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում` անտառում սունկ հավաքելիս, երկնաքար է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին. այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել:
Ամենամեծ կտորի զանգվածը 80 գրամ է: Տարվա ընթացքում Երկրի մակերևույթին հազարավոր երկնաքարեր են ընկնում, սակայն դրանցից շատ քչերն են հայտնվում գիտնականների ձեռքում: Այն իրենից գիտական մեծ արժեք է ներկայացնում:
Մեզ մնում է միայն հուսալ, որ այս նորությունը հետաքրքրություն կառաջացնի, և համապատասխան հաստատությունները, մասնագետները կարձագանքեն:
Երկնաքարն այս քարին է հարվածել.
Գ. Թումանյան
www.vkapane.ru