Բաժիններ՝

23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 30-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում, ուղևորուհի՝ 23-ամյա Հասմիկ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս