Բաժիններ՝

Թրամփը Լիբանանում պայթյունը որակել է ահավոր գրոհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը Լիբանանում տեղի ունեցած պայթյունը որակել է «գրոհ», թեեւ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի բռնկումը Բեյրութի նավահանգստում: «Կարծես, թե դա ահավոր գրոհ է եղել»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում: «Բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ ծանր վերքեր ստացել Բեյրութում տեղի ունեցած մեծ պայթյունից: Մենք աղոթում են զոհերի համար: ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Լիբանանին»,-հավելել է Թրամփը:

Հզոր պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի շրջանում: Քաղաքապետի խոսքով, տուժել է քաղաքի շենքերի կեսը, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են մեծ թվով տուժածներով: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պայթյունների զոհերի թիվը հասել է ավելի քան 100-ի, եւս 4 հազար մարդ վերքեր եւ վնասվածքներ են ստացել: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել էր սելիտրայի պայթյունի մասին, հավելելով, որ այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում էր 2014 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս