 
                        Սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը. Արարատ Միրզոյան
 
                                    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը»,- գրել է Միրզոյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        