Բաժիններ՝

ԱՄՆ-ում մարտական մեքենայով արտակարգ պատահարից հետո ութ զինվորական է անհայտ կորել

Մեկ ծովային հետեւակ զինվոր զոհվել է, եւս ութն աննհայտ կորել հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ մարատական ամֆիբիա-մեքանայով տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում ԱՄՆ-ի Ծովային հետեւակի 1-ին էքսպեդիցիոն կորպուսի էջում:

Հայտարարության համաձայն՝ եւս երկու հոգի տուժել Է: Միջադեպի մանրամասները չեն հայտնում, սակայն նշվում Է, որ դա դժբախտ պատահար Է: Պատահարի բոլոր մասնակիցները Ծովային հետեւակի կորպուսի 15-րդ Էքսպեդիցիոն ջոկատից են: Ընթանում են կորած զինվորների որոնումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս