Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահը կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է ազատ արձակել 500 թալիբան («Թալիբան» շարժման անդամներ) բանտարկյալների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելու:

Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:

Ղանին հայտարարել է, որ այդ 500 բանտարկյալները չեն մտնում այն ցուցակի մեջ, որն Աֆղանստանի կառավարությանը տրամադրվել էր թալիբանների կողմից, եւ որ նրանք ազատ են արձակվելու առաջիկա չորս օրվա ընթացքում: Նա նշել է, որ

Աֆղանստանի կառավարությունն արդեն ազատ է արձակել 4600 թալիբ բանտարկյալների: Աֆղանստանի նախագահը կոչ է արել թալիբներին՝ որքան կարելի է ավելի շուտ սկսել հաշտության բանակցությունները:

Ղանին իր որոշման մասին հայտարարեց այն բանից հետո, երբ թալիբներն իրենց կողմից ավարտեցին 1000 մարդու ազատ արձակումը, որոնք գերի էին գտնվում իրենց մոտ, ինչը նախատեսված էր Դոհայում ստորագրված համաձայնագրով:

«Թալիբան»-ի ներկայացուցիչը Twitter-ում հայտնել է, որ հուլիսի 30-ին իրենք բաց են թողել 82 բանտարկյալների, ինչի արդյունքում թալիբների կողմից ազատ արձակվածների ընդհանուր թիվը հասել է 1005 մարդու:

Փետրվարի վերջին Քատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, միջաֆղանական հաշտության բանակցությունների գործարկման համար պայման պետք է դառնա գերիների փոխանակումը կառավարության եւ արմատական շարժման միջեւ:

Աֆղանստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն 5000 զինյալների, թալիբները՝ անվտանգության ուժերի 1000 աշխատակիցների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս