Բաժիններ՝

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ:

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս