Բաժիններ՝

ԵՄ-ում կարծում են, որ ԱՄՆ-ի որոշումը ԳԴՀ-ից զորքերը դուրս բերելու մասին չի վերաբերում միությանը

Եվրամիությունում չեն ցանկանում մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մասին՝ գտնելով, որ այն ընդունվել է «ՆԱՏՕ-ի շրջանակներում» եւ չի վերաբերում Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Սանտոն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ է, եւ վերջերս արված հայտարարությունը եղել է ՆԱՏՕ-ի անդամակցության շրջանակներում: Անշուշտ, մենք ուշադրությամբ հետեւում ենք այն ամենի զարգացմանն, ինչն ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, բայց մենք չէ, որ պետք է մեկնաբանենք Միացյալ Նահանգների վարչակազմի եւ ՆԱՏՕ-ի անդամի այդ որոշումը»,- ասել է նա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հուլիսի 29-ին հայտարարել է Գերմանիայից 11,9 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին. 6,4 հազարը կմեկնի հայրենիք, շուրջ 5,6 հազարը կվերատեղաբաշխվի Իտալիայում եւ Բելգիայում: Ըստ որում Գերմանիայում կմնա առավելագույնը 25 հազար զինվոր: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման պատճառն այն է, որ Բեռլինն իբր բավականաչափ միջոցների չի ծախսում ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության օժանդակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս