Բաժիններ՝

Լիբանանում կարևոր են համարում Սիրիայի հետ արդյունաբերական համագործակցության զարգացումը

Լիբանանի եւ Սիրիայի արդյունաբերության նախարարությունները պետք է ուղղակի բանակցություններ անցկացնեն՝ զարգացնելու համար արդյունաբերական հզորությունները եւ դեղագործությունը, չնայած մի շարք երկրների համակողմանի ճնշմանը: Այդ մասին սիրիական պետական «Սուրիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի արդյունաբերության նախարար Իմադ Հաբալլահը:

«Կառավարությունը եւ արդյունաբերության նախարարությունը, մասնավորապես, քննարկում է Սիրիայի հետ համագործակցության զարգացման ուղղությունները: Մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս Լիբանանի եւ Սիրիայի արդյունաբերության նախարարությունների ուղղակի հանդիպում»,-ասել է նախարարը: Լիբանանի նախարարը նշել է, որ լիբանանյան կողմը հույս ունի ՍԱՀ-ի հետ համատեղ աշխատել սննդի արդյունաբերության, տեքստիլի եւ դեղագործության բնագավառում: Հաբալլահի խոսքով՝ Լիբանանի արդյունաբերության նախարարությունում անհամբերությամբ են սպասում սիրիացի գործընկերների, այդ թվում՝ տրանսպորտի նախարարի հետ, հանդիպման հնարավորությանը՝ քննարկելու Լիբանանից ՍԱՀ-ի տարածքով Հորդանան եւ Իրաք տարանցման զարգացումը, հաղորդել է ՌԻՄԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս