«Մանկատան սաների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը կրթականն է». Նիկոլ Փաշինյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ 2019 թվականի ընդունած որոշման համաձայն՝ մեկնարկել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու միջոցառումը։

«300 շրջանավարտների համար նախատեսել էինք բնակարանների վկայականների տրամադրում, արդեն տրամադրվել է 133 շրջանավարտների, և ևս 22-ի գործն այս պահին քննվում է։ Փորձը ցույց տվեց, որ մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին, այն է, որ 18 տարին լրանալուց հետո դուրս գա մանկատնից, սեփականություն չունենա»,- նշեց Զ. Բաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ լրացրեց թեման իր մեկնաբանությամբ՝ շեշտելով կրթության անհրաժեշտությունը:

«Մանկատան սաների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորություն։ Պարզ է, որ մենք հիմա այլ խնդիր ենք լուծում, բայց ես ուզում եմ կրկին մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, հատկապես՝ տիկին Բաթոյանի և պարոն Հարությունյանի, որ  ամենամեծ պարտավորությունը կրթական պարտավորությունն է  մանկատան սաների նկատմամբ»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս