Ներկայացուցիչների պալատի անդամներին կպարտավորեցնեն դիմակներ կրել ԱՄՆ-ի Կոնգրեսում գտնվելիս

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում գտնվելու ժամանակ հուլիսի 30-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաեւ նրանց օգնականների համար: Այդ մասին, ինչպես հուլիսի 29-ին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, հայտարարել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«(Ներկայացուցիչների պալատի) անդամները եւ աշխատակիցները պարտավոր կլինեն դիմակ հագնել շենքում գտնվելու ժամանակ»,- մեջբերում է անում հեռուստաընկերությունը Փելոսիի խոսքից: Ելույթների ժամանակ օրենսդիրներին կթույլատրվի հանել դրանք:

Ինչպես նշել է CNN-ը, դիմակներ կրելը պարտադիր դարձնելու որոշումն ընդունվել է այն բանի ֆոնին, որ կոնգրեսական Լուի Գոմերթի մոտ (հանրապետական, Տեխասի նահանգից) հուլիսի 29-ին կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հաղորդել է Politico թերթը, ավելի վաղ օրենսդիրը հրաժարվում էր դիմակ կրել, քանի որ կանոնավոր կերպով թեստավորում էր անցնում:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ է կատարում Միացյալ Նահանգների իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփագրերի հիման վրա, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,4 միլիոն դեպք, մահացել է 150 հազրից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս