Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանացել է 17 միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 30-ին գերազանցել է 17 միլիոնը: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Համալսարանի տվյալներով՝ այս պահին վարակվածների թիվը կազմում է 17 029 206, մահացել է 667 011-ը: Ընդամենն առողջացել է 9 948 163 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 426 982 հայտնաբերված դեպք) արձանագրվել են ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում մահացել է կորոնավիրուսով ախտահարված 150 713 հիվանդ, առողջացել է 1 389 425-ը: Այնուհետեւ վարակումների թվով հետեւում է Բրազիլիան՝ վարակման 2 552 265 հայտնաբերված դեպքով, 90 134 մահով եւ 1 922 802 առողջացած պացիենտով:

Երրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ վարակվել է 1 581 963, մահացել 34 955 եւ առողջացել 1 019 735 մարդ: Ռուսաստանն զբաղեցնում է չորրորդ տեղը կորոնավիրուսով ախտահարման արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում արձանագրվել է վարակման 828 990 դեպք, առողջացել է 620 333 մարդ, մահացել է 13 673-ը: ՌԴ-ի կառավարությունը գործարկել է ստոպկորոնավիրուս.ռֆ ռեսուրսը երկրի իրավիճակի մասին իրազեկման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս