Բաժիններ՝

Սմարթֆոնները կլիցքավորվեն նորովի․ Qualcomm Quick Charge 5

Qualcomm-ը ներկայացրել է ամենաարագ լիցքավորիչը՝ Quick Charge 5, աշխարհում  100W-ից ավելի առաջին առևտրային պլատֆորմը: Ի՞նչ կտա այն օգտագործողներին. սմարթֆոնի ստանդարտ (4500 մԱ/ժամ) մարտկոցի ամբողջական լիցքավորում 15 րոպեի ընթացքում և  մինչև հզորության կեսը լիցքավորում՝ 5 րոպեում:

Qualcomm Quick Charge-ի  5-րդ սերունդը 70%-ով ավելի արդյունավետ է, քան իր նախորդը: Այսինքն՝ մենք լիցքավորման արագության գրեթե կրկնակի աճ ենք ստանում: Դա աշխարհում առաջին առևտրային տեխնոլոգիան է: Էներգիայի այս քանակը կարող է բացասաբար ազդել մարտկոցի վրա, ուստի Quick Charge 5-ն օգտագործում է Qualcomm Battery Saver տեխնոլոգիա և ադապտերների աշխատանքի նոր տեխնոլոգիա:

Ըստ տեղեկությունների՝ Xiaomi-ն  կլինի առաջին ապրանքանիշը, որը կօգտագործի Qualcomm-ի արագ լիցքավորման հնարավորությունները 2021 թվականին: Ակնհայտ է, որ մենք խոսում ենք հաջորդ տարվա Xiaomi Mi 11-ի ֆլագմենի մասին:

Սմարթֆոնը նոր տեխնոլոգիայով լիցքավորելու համար օգտատերերը ստիպված չեն լինի նոր աքսեսուարներ գնել, քանի որ Quick Charge 5-ը չափսերը կլինեն նախորդ սերունդների նման։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս