 
                        Բորտուղեկցորդուհին պատմել է՝ ինչու չի կարելի ականջակալներ կրել ինքնաթիռում
 
                                    Նախկին բորտուղեկցորդուհին ուղևորներին կոչ է արել չօգտագործել ականջակալներ ինքնաթիռի մեջ: Ըստ նրա, չնայած դրանք մաքրվում են, կա ականջի ինֆեկցիաներով վարակվելու հավանականություն, գրում է Express-ը:
Նախկին բորտուղեկցորդուհին նշել է, որ ականջակալները մաքրվում և փաթեթավորվում են թռիչքից հետո, բայց բոլոր մանրէները չէ, որ վերանում են:
Բորտուղեկցորդուհին խորհուրդ է տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում չօգտագործել ականջակալներ կամ ուղևորության համար վերցնել իրենց անձնական սարքերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        