Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ սոցցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրինագիծ օտարերկրյա սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սույն որոշումն օտարերկրյա ընկերություններին, մասնավորապես, Facebook-ին, Twitter-ին, Instagram-ին, կպարտավորեցնի բացելու իրենց ներկայացուցչությունները Թուքիայում: Այդ իրավական անձինք պատասխանատվություն կկրեն իրենց հարթակներում հակաիրավական կոնտենտի հրապարակման համար:

Դրանք նաեւ պարտավոր կլինեն միջոցներ ձեռնարկելու նման տեղեկատվության տարածումը կանխարգելելու համար: Եթե ընկերությունները հրաժարվեն Թուրքիայում ներկայացուցչություններ բացելուց, ապա Անկարան մտադիր է սահմանափակել սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունն, ընդհուպ մինչեւ Թուրքիայում դրանցից օգտվելու լիակատար արգելումը: Սույն օրինագծի նախաձեռնողներ են հանդես եկել կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը եւ Ազգային շարժման կուսակցությունը:

Կառավարող վերնախավի կողմից օտարերկրյա սոցցանցերի քննադատության տարփն սկսվել է հունիսի վերջին այն բանից հաիո, երբ Թուրքիաի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է, Twitter-ում հրապարակել է հաղորդագրություն չորրորդ երեխայի ծնվելու մասին: Բացի դրականից, այն ստացել է բազմաթիվ բացասական մեկնաբանություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս