Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի նախագահ Մարտին Վիսկարային
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պերուի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Մարտին Վիսկարային։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Պերուի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։