Բաժիններ՝

Բեռնատարի վարորդը 1 մլն 500.000 ռուբլու գողության մասին սուտ հաղորդում էր տվել

Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։

Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սևանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ ոչ մի գողություն էլ չի եղել. Վարորդը այլ անձի պատկանող ապրանք է տեղափոխել արտերկիր, որտեղ նրան գումար են տվել՝ ապրանքի տիրոջը փոխանցելու։

38-ամյա տղամարդը գումարը կարիքների համար ծախսել է, և, հետագա անախորժություններից խուսափելու համար խառնշտել է բեռնատարի սրահը, գողության տպավորություն ստեղծել ու ահազանգել։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս