Վրաստանում ադրբեջանցիները հակահայկական ցույց են կազմակերպել
Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ի թիվս այլ երկրների Վրաստանում ևս ադրբեջանցիները փորձում են հայերի դեմ սադրիչ միջոցառումներ իրականացնել։
Մասնավորապես ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ մասնակիցները Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով հակահայկական բնույթի պաստառներ են պարզել։
Չնայած, որ նմանատիպ ցույցերը տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո ծավալված բախումների համատեքստում, այնուամենայնիվ, ադրբեջանցի ցուցարարների պարզած պաստառները վերաբերում են միայն Ղարաբաղին։
«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Աբխազիան և Օսեթիան պատկանում են Վրաստանին» գրությունները կողք կողքի պարզելով՝ ադրբեջանիցները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը՝ համեմատության մեջ դնելով իրականաում շատ տարբեր երևույթներ։