Բաժիններ՝

Սթիվ Ջոբսի նմանակը Հայաստանում է

Հայաստանում հայտնվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի նմանակը: Նա հայտնվել էր «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Apple-ի հիմնադրի կերպարով հանդես եկող դերասանը արտաքինից շատ նման էր Ջոբսին: Նա կրում էր Ջոբսի հայտնի սև սվիտերը և iPhone ուներ ձեռքին: Ցուցահանդեսի տաղավարներից մեկի մոտ կանգնած «Ջոբսի» հետ շատերը ցանկանում էին զրուցել, իսկ նրա հետ լուսանկարվելու համար անգամ հերթեր էին գոյանում:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 5-7-ը` Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին Հայաստանից և արտասահմանից ավելի քան 120 ընկերություններ էին մասնակցում, որոնք երեք օրվա ընթացքում ցուցադրեցին նորագույն սարքեր ու համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների լուծումներ, բջջային հեռախոսների լուծումներ, ծրագրային ապահովումներ:

Հ.Գ. «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի այլ նորությունների մասին կարդացեք վաղվա «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Լուսանկարները` «Իդրամ» ընկերության

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս