«Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային կաղապարներից հրաժարվելու» կոչն ու վարչապետ Փաշինյանի «թավշյա» լռությունը. ամեն ինչ ընկնում է իր տեղը, չէ՞»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ: Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը: Հարձակում է նախաձեռնվել Մայր Աթոռի, ավանդական ընտանեկան արժեքների, իսկ այսօր արդեն` հայոց գրականության ու պատմության վրա: Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային կաղապարներից հրաժարվելու» կոչն ու վարչապետ Փաշինյանի «թավշյա» լռությունը. ամեն ինչ ընկնում է իր տեղը, չէ՞:

Հ.Գ. Դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար. անպետք են այն դասագրքերը, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:

Գարեգին Նժդեհ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=742184569915974&id=333386077462494

Տեսանյութեր

Լրահոս