
Հարին և Մեգանը ծախսել են բարեգործական հիմնադրամի փողերը

Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մեղադրվում են իրենց չպատկանող փողերն ապօրինի կերպով տնօրինելու մեջ, ինչն արքայազն Ուիլյամն իր թագավորական Royal Fondation ֆոնդից նվիրաբերել է Սասեքսի դուքսերի Sussex Royal ֆոնդին: Գումարը կազմում է 290 հազար ֆունտ, գրում է Insider-ը:
Արքայազն Ուիլյամը փոխանցել է միջոցները մեկ տարի առաջ: Եվ որոշ ժամանակ անց այդ գումարի մի մասը փոխանցվել է մեկ այլ հիմնադրամի՝ Travalyst-ի հաշվին, որի 75 տոկոսը պատկանում է արքայազն Հարիին: Պարբերականը նշում է, որ Travalyst հիմնադրամը բարեգործական չէ:
Հաղորդվում է նաև, որ այն բանից հետո, երբ Սասեքսի դուքսը հրաժարվել է թագավորական ընտանիքի անդամի իր լիազորություններից և պարտականություններից, Sussex Royal հիմնադրամը փակվել է, և զույգը տեղափոխվել է ԱՄՆ: Միևնույն ժամանակ, ոչ մի հարց չկար Ուիլյամի փոխանցած գումարները վերադարձնելու մասին:
Արքայազն Հարիի փաստաբաններն ասում են, որ մեղադրանքները կեղծ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը