Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչների հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումների է անցկացրել հայ և ադրբեջանական սփյուռքների ներկայացուցիչների` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ԲԲԸ տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Գոդ Նիսանովի հետ։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է համայնքների դերը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության ու համաձայնության պահպանման գործում` համաձայն գործող օրենսդրության։ Նշվել է նաև համատեղ աշխատանքի կարևորությունը ազգային պատկանելության հիմքով ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտումների կանխման համար։
Հանդիպման մասնակիցները շեշտել են երկու համայնքների ջանքերի ներդրման կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման համար պայմանների ստեղծմանն աջակցության հարցում։
Պատրաստեց 168.am-ը