Բաժիններ՝

ՍՊԱԼ-«Ռոմա»․ խաղին ընդառաջ

Մրցաշար՝ Սերիա Ա, Իտալիա
Մարզադաշտ՝ Պաոլո Մացա
Ժամ՝ 23։45

ՍՊԱԼ-ը չի հաղթում 7 խաղ անընդմեջ, իսկ «Ռոմային» հաղթանակը անհրաժեշտ է օդի և ջրի պես։

ՍՊԱԼ

ՍՊԱԼ-ը տապալում է մրցաշրջանը և այլևս փրկվելու հնարավորություն չունի. Լուիջի Դի Բիաջիոյի թիմն արդեն պաշտոնապես դուրս է մնացել Սերիա Ա-ից: 34 տուրերի ընթացքում «սպիտակ-կապույտները» վաստակեցին ընդամենը 19 միավոր. 17-րդ «Ջենովայից» տարբերությունը 14 միավոր, որոնք արդեն անհնար է վերադարձնել, իսկ վերջին տեղից վեր բարձրանալը նույնպես ֆանտաստիկայի ժանրից կլինի. «Բրեշիան» հինգ միավոր ավելի ունի:

«Ռոմա»

«Ռոման» չի անցկացնում իր լավագույն մրցաշրջանը. Պաուլո Ֆոնսեկան, հավանաբար, բախվել էր Չեմպիոնների լիգային դուրս գալու առաջադրանքին, բայց առաջնության միջոցով դա անհնար կլինի: Այս պահին «գայլերը» 58 միավորով աղյուսակի 5-րդ տեղում են, 11 միավորով զիջում են չորրորդ «Լացիոյին», իսկ «Ռոման» դեռ 34-րդ տուրի հանդիպում ունեն «Յուվենթուսի» հետ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Ռոման» հավանաբար կկենտրոնանա հինգերորդ հորիզոնականը պահպանելու վրա, որին հավակնում են նաև «Նապոլին» և «Միլանը», որոնք երկու միավոր ավելի քիչ ունեն:

Վերջին տուրում «Ռոման» բաց թողեց «Ինտերի» նկատմամբ հաղթանակը, բայց ոչ-ոքի՝ 2:2 արդյունքը, հռոմեացիների անպարտելի շարքը հասցրեց չորս հանդիպման:

Վիճակագրություն

  • Առաջին տուրում «Ռոման» 3։1 հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին
  • Վերջին չորս խաղերից ոչ մեկում «Ռոման» չի պարտվել՝ երեք հաղթանակ և ոչ-ոքի
  • ՍՊԱԼ-ը վերջին ութ խաղերից ոչ մեկում չի հաղթել՝ յոթ պարտություն և ոչ-ոքի

«Ռոման» մրցաշարային լուրջ մոտիվացիա ունի և պետք է վաստակի երեք միավոր։ Սխալը կարող է հռոմեացիներին զրկել հինգերորդ տեղից: «Գայլերին» հաղթանակը չպետք է դժվար տրվի. ՍՊԱԼ-ը երկար ժամանակ գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, նա չունի որևէ մոտիվացիա և ուժ, թիմը թույլ է խաղում պաշտպանությունում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս