Սերժ Սարգսյանը` հայրական տանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ։ Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:
Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:
Այսօր ֆեյսբուքում լուսանկարներ են տարածվել Սերժ Սարգսյանի հայրական տնից»
«Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը:
Օրը սկսվում է մոր հետ ջերմ զրույցով` նրա ներկայությունը, առավոտ վաղ հավաքած թարմ հատապտուղներն ու պատրաստած թեյը վայելելով»,– գրել են լուսանկարներին կից:
Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը:Օրը սկսվում է մոր հետ…
Gepostet von ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA am Mittwoch, 22. Juli 2020