Բաժիններ՝

ԵԽ-ն մտադիր է հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում համաձայնեցված բյուջետային պլանի բարելավման

Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին հուլիսի 22-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին:

«Առաջարկություն կա բանակցությունների սեղանին, բայց մենք կցանկանայինք բարելավել այն, ամենից առաջ փորձել պարզել (ծախսերի – ծանոթ. խմբ.) որոշ կրճատումներ, որոնք մենք համարել ենք չարդարացված: Մենք չենք կարող կրճատել գիտական հետազոտությունների եւ երիտասարդության ծախսերը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս