Բաժիններ՝

Վրաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը

Վրաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24-ով եւ հասել՝ 1073-ի. իշխանությունների ներկայացուցիչները խուճապի համար հիմքեր չեն տեսնում հիվանդացածների թվի կտրուկ աճի պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Ախտահարման նոր դեպքերի մասին տվյալները հրապարակվել են հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության կայքում: Վերջին ամսվա ընթացքում մեկ օրում Վրաստանում սովորաբար հայտնաբերվել է վարակման երկուսից մինչեւ 11 դեպք. ամենից հաճախ ախտահարման աղբյուրները եղել են բեռնատար ավտոմեքենաների վարորդները: Հուլիսի 21-ին հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ համաճարակային ոչ մեծ բռնկում է գրանցվել Գարդաբանի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ սկսվել է բնակչության ակտիվ թեսատավորումը:

Վարակվածության կտրուկ ավելացումը իշխանությունները կապում են մունիցիպալիտետում հատկապես զանգվածային թեստավորում սկսելու հետ: «Ախտահարվածների այսօրվա տվյալներն ուշադրություն են պահանջում, բայց դա չի նշանակում, որ իրադրությունն անվերահսկելի է: Խաճապի համար հիմքեր չկան»,-լրագրողներին հայտարարել է Տիկարաձեն: Կառավարության կայքի տվյալներով՝ կարանտինի մեջ գտնվողների թիվը կազմել է 5692, իսկ ստացիոնարներում՝ 275, մահվան դեպքերը 16-ն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 14,5 միլիոն դեպք, ավելի քան 607 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս