Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը, ինչպես նաև այս պահին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին  պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական…

Gepostet von Shushan Stepanyan am Dienstag, 21. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս