Բաժիններ՝

«Մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող և ծանրակշիռ խոսքի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանին եւ Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը։

Հայկական բազմաթիվ կառույցներ կազմակերպված աշխատանք տարան առաջ մղելու «հայկական օրակարգը», տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ երկրագնդով մեկ բարձրացրեցին իրենց ձայնը ի պաշտպանություն երկու հայկական պետությունների։

Բացի սահմանային լուրերից այս օրերին մենք ուշիուշով հետեւում էինք մեր հայրենակիցների պայքարին եւ դիմակայություններին թյուրքական ամբոխներին։

Հայկական Սփյուռքի ներուժը եւ ազգային ոգին Մոսկվայից մինչեւ Լոս, Փարիզից մինչեւ Ախալքալաք կրկին կանգնեցին իրենց պատմական Հայրենիքի թիկունքին, ապացուցելով դեռեւս տարիներ առաջ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Հայաստանն առանց Սփյուռքի մի պետություն է, Հայաստանը Սփյուռքով՝ մեկ այլ։

Կարծում եմ, որ մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող եւ ծանրակշիռ խոսքի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031